Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել չհավատալ կորոնավիրուսի մասին լուրերին

 

 
 
 

Չինաստանը պահպանում է 2019-nCoV կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում բաց եւ պատասխանատու մոտեցումը եւ օպերատիվորեն կիսվում է վերջին տվյալներով: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Որոշ ԶԼՄ-ներ կասկածներ են հայտնում այն մասին, որ Չինաստանի իշխանությունները զոհերի եւ վարակվածների մասին հստակ վիճակագրություն չեն ներկայացնում: Նախօրեին ԱՀԿ բարձրաստիճան փորձագետ Ջոն ՄքՔենզին Պեկինին մեղադրել է Ուհանում հիվանդության նոր դեպքերի մասին արագ չտեղեկացնելու մեջ:

«Մենք ուշադրություն ենք դարձրել որոշ կեղծ լուրերի, որոնք ավելի սարսափելի են, քան վիրուսը: Դուք, հավանաբար, գիեք, որ ԱՀԿ գործադիր տնօրենը վերջերս կրկին հույս հայտնեց, որ բոլոր կողմերը չեն հավատա լուրերին եւ չեն տարածի դրանք»,- մեկնաբանել է դիվանագետը:

Նա հավելել է, որ «որոշ երկրներում համապատասխան կառավարական գերատեսչությունները ջանքեր են գործադրում կեղծ լուրեր տարածողներին պատասխանատվության ենթարկելու համար»:

Չունինը հայտնել է, որ ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն եւ Ուհանի առողջապահության կոմիտեն ամեն օր ճեպազրույցներ են անցկացնում եւ հայտնում ակտուալ տեղեկատվություն:

«Չինաստանի պատասխանատու վերաբերմունքը, այդ հիվանդության տարածման դեմ պայքարում լուրջ եւ վճռորոշ միջոցները ճանաչում է ամբողջ միջազգային հանրությունը»,- եզրափակել է նա:

Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Այդ հիվանդության հարուցիչը դարձել է նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսը:

Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 28 հազարը, մահացել է 563 մարդ: Ամենաբարդ իրավիճակը Չինաստանում է, սակայն վիրուսը տարածվել է նաեւ այլ երկրներում:

Loading...