Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

ԿՏՐԵԼ Է ԿՆՈՋ ԳԼՈՒԽԸ, ՎԵՐՑՐԵԼ ԱՅՆ, ՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԶԲՈՍԱՆՔԻ

 

 
Կտրել է կնոջ գլուխը, վերցրել այն, ու դուրս եկել զբոսանքի
 
 

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Կադիրպուր բնակավայրում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Երեսնամյա տղամարդը գլխատել է կնոջը, վերցրել կնոջ գլուխն ու դուրս եկել փողոց՝ զբոսանքի։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Տղամարդը մոտեցել է նույնիսկ ոստիկանական բաժանմունքին։

Հրապարակման մեջ նշվում է, որ հնարավոր է տղամարդու եւ կնոջ միջեւ կենցաղային հողի վրա վեճ է սկսվել, որն էլ ավարտվել է ամուսնու կողմից կնոջ գլխատմամբ։ Երբ իրավապահները ձերբակալել են տղամարդուն, նա բավական տարօրինակ վարքագիծ է դրսեւորել ու սկսել է երգել Հնդկաստանի ազգային հիմնը։ Հարուցվել է քրեական գործ, պարզվում են դեպքի մանրամասները։

Loading...