Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Երիտասարդ հայը «զարմացրել» է Լարա Ֆաբիանին Ֆրանսիայի «Ձայն»-ի ժամանակ

 

 
 
 
 

16-ամյա Հակոբ Քասաբյանը ֆրանսիական TF1 հեռուստաալիքով մասնակցել է «Ձայն» երաժշտական շոուին:

Քասաբյանը կատարել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանի «Broken Vow» երգը: Ինքը՝ Լառա Ֆաբիանը, որը ժյուրիի կազմում էր, անմիջապես ճանաչել է Հակոբի կատարմամբ իր երգը:

«Սա իմ երգն է: Broken Vow»,- զարմացած ասել է Ֆաբիանը այն պահին, երբ հնչել են առաջին նոտաները:

Կատարման ավարտից վայրկյաններ առաջ ժյուրիի մեկ այլ անդամ՝ երգիչ Պասկալ Օբիսպոն, շրջվել է դեպի Հակոբ Քասաբյանը՝ դրանով իսկ երիտասարդ հային հնարավորություն տալով շարունակել ելույթ ունենալ շոուի ընթացքում:

Loading...