Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Այս ցեղում հավաքված են աշխարհի ամենափարթամ կազմվածքով կանայք, ում կրծքին ու հետույքին նայելիս միանգամից գուշակում են՝ ամուսնացա՞ծ է նա, թե՞ ոչ. ինչպե՞ս

 

Զուլու՝ Հարավային Աֆրիկայի ամենահայտնի ցեղը, որտեղ կարծես հավաքված լինեն աշխարհի ամենափարթամ կազմվածքով կանայք, ում կրծքին ու հետույքին նայելիս հնարավոր է միանգամից գուշակել՝ ամուսնացա՞ծ են նրանք, թե՞ ոչ։ Ինչպե՞ս է նման բան հնարավոր։ 

 

Ստացվել է այնպես, որ աշխարհի ամենախոշոր մարմնակազմությամբ կանայք հավաքվել են աֆրիկյան զուլու ցեղում, որտեղ կանայք այնքան խոշոր կազմվածք ունեն, որ թվում է, թե վիրահատական մի քանի միջամտության են դիմել, այնինչ մարմնի ամբողջ կազմվածքը նրանք ժառանգել են, ինչպես իրենք են սիրում ասել, բնությունից։ 

Այստեղ արհամարհված են համարվում բոլոր նիհարիկ կանայք։ Զուլու ցեղում վստահ են, որ այսպիսի կանայք ուղղակի անպիտան են ամուսնության համար, քանի որ նրանք հիվանդոտ են ու երևի թե ի սկզբանե ինչ-որ մեղք են գործել, որ Աստված պատժել է նրանց ու դարձրել է այսպիսին։ Դա է պատճառը, որ այստեղ նիհարիկ կանայք անգամ նախընտրում են գոնե արհեստականորեն գիրանալ՝ օգտագործելով ցեղում ընդունված տարատեսակ ուտելիքներ, որոնք նպաստում են մարմնի փարթամությանը, քանի որ հակառակ դեպքում շատ մեծ հավանականություն կա, որ նրանք այդպես էլ կմնան մենակ, ու նրանց հետ ոչ ոք չի ամուսնանա։ 

Իսկ այն կանայք, ովքեր արդեն իսկ փարթամ կազմվածք ունեն, այնքան հանրաճանաչ են իրենց ցեղում, որ նրանց համար տղամարդիկ հերթ են կանգնում։ 

Ցեղում ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ այստեղ կարելի է նայել կնոջ հետույքին ու կրծքերին ու անմիջապես հասկանալ՝ ամուսնացա՞ծ է կինը, թե՞ ոչ։ Ինչպե՞ս։ 

Հարցն այն է, որ այստեղ չամուսնացած աղջիկները շրջում են բաց կրծքերով և, որքան հնարավոր է, փորձում են բաց պահել նաև հետույքը։ Սա, ըստ ցեղի, օգնում է ավելի արագ տղամարդ գտնել և հաջող ամուսնանալ։ Ամուսնացածներն արդեն ավելի փակ են հագնվում ու փորձում են ավելի քիչ ուշադրություն գրավել, չնայած մարմնի այսպիսի կազմվածքով դա դժվար է անել անգամ փակ հագուստով։ 

Հետազոտողները կարծում են, որ զուլու ցեղում ծնված երեխաներին հատուկ կեր են տալիս, որը պատրաստում են հենց ցեղի տարեց կանայք։ Այդ կերն օգնում է նրանց ավելի խոշոր մեծանալ։ Սակայն վերջերս կանայք փոխել են սննդակարգն ու անցում են կատարել մսամթերքին։ Դրա արդյունքում ավելի են շատացել աղջիկները, ովքեր նիհարիկ են։ 

Նրանք, որպես կանոն, փոխում են իրենց ապրելու տարածքը, որ իրենց լքված չզգան։ 

 
 
Loading...