Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Արջամուկ Ֆիլը կանխատեսել է վաղ գարունը

 

 
 
 
 

Փենսիլվանիա նահանգի ամենահայտնի արջամուկն այսօր կանխատեսել է վաղ գարունը, հաղորդում է Associated Press–ը:

Արջամկան օրը լուսադեմին Փանքսաթոնի քաղաքում Ֆիլին արթնացրել են 134-րդ անգամ:

Հայտնի արջամկան կողմից եղանակի կանխատեսման սպասումով հավաքվածները վանկարկել են նրա անունը:

Լեգենդի համաձայն՝ եթե փետրվարի 2-ին արթնացած արջամուկը նկատում է իր շողքը, ապա ձմեռը երկար կլինի, հակառակ դեպքում՝ շուտով գարուն կգա:

Վերջին հինգ տարիներին արջամուկ Ֆիլը երեք անգամ կանխատեսել է երկար ձմեռն ու երկու անգամ՝ վաղ գարունը:

Ըստ դեռեւս 1887 թվականին հավաքագրված տվյալների՝ փափլիկ գուշակն առ այսօր ավելի քան 100 անգամ կանխատեսել է երկար ձմեռը, ինչը վկայում է, որ այս տարվա կանխատեսումը բավականին հազվագյուտ երեւույթ է:

 

Loading...