Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Լուսանկարիչը հետաքրքիր փորձարկում է իրականացրել և ցուցադրել, թե ինչպիսին է մարդկանց դեմքի արտահայտությունը, երբ նրանք ամբողջովին մերկ են (Photo)

 

Լուսանկարիչ Դիլան Համմին երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե քանի միկրոարտայահտություն է ունենում մեր դեմքը, որոնց մասին մենք անգամ չենք կասկածում։ Դրա համար նա որոշեց հետաքրքիր փորձարկում անել և իր մոտ հրավիրեց մի քանի համարձակ կամավորների։  

 

Դիլանը ցանկացողներին հրավիրեց մասնակցելու «Մերկերի դեմքը» (Naked Faces) նախագծին։ Գաղափարի համաձայն նա միևնույն մարդուն պետք է լուսանկարեր երկու անգամ, որից մեկի ժամանակ այդ մարդը ամբողջովին մերկ պետք է լիներ։ Միևնույն ժամանակ լուսանկարիչը մասնակիցներին խոստացել էր, որ մերկ հատվածները պետք է կադրից դուրս մնան։

Փորձարկման արդյունքներն ուղղակի ապշեցնող էին։ Տարբերությունները երբեմն շատ աննկատ, անսպասելի և հետաքրքիր էին։ Իմիջիայլոց բուն լուսանկարվելու գործընթացի հանդեպ վերաբերմունքը նույնպես շատ տարբեր էր․ ոմանք ժպտում էին,ոմանք կատակում։

Երկրորդ լուսանկարների վրա մասնակիցները միանգամայն տարբեր տեսք ունեն․ մոլորված, նյարդային, հիմար, երջանիկ, անպաշտպան։

Loading...