Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

ՄԻ ՓՈՔՐ ՊԱՏՄԵՄ ԵՐԵԿՎԱ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ․ ՀԱՅԿՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 
 
Մի փոքր պատմեմ երեկվա միջադեպի մասին․ Հայկուհի Խաչատրյան
 
 

«Հայոց մայրեր» նախաձեռնության համակարգող Հայկուհի Խաչատրյանը գրել է․

«Ողջույն հարգելի լրագրողներ ։ Նախ ասեմ ,որ բոլորիդ շատ եմ սիրում ։ Ներողություն եմ խնդրում ,որ չկարողացա ներկա լինել Ձեր հրավիրած ասուլիսներին և ռեպորտաժի նյութերի նախապատրաստման աշխատանքներին ։ Նշեմ ,որ վաղը հավաք ունեք Շենգավիթ վարչական շրջանի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ։ Վաղը 11։30 կաշառքի գործով իրեն կիսահանցագործ ճանաչած Ռ Աբրամյանի հերթական դռնբաց դատական նիստն է լինելու ։ Խոստանում եմ Ձեր բոլորի հարցերին պատասխանել ։
Մի փոքր պատմեմ երեկվա միջադեպի մասին ։

Ես և Սյուզաննա Պատվականյանը գնացել էինք Աջափնյակ Դավթաշեն Վարչական շրջանների ՔԿԱԳ տնօրենից մեզ օրինական կարգով հասանելի փաստաթղթեր վերցնելու ։ Երբ ներս մտանք տնօրենի աշխատասենյակ ականատես եղանք նոր կարվող գրանցամատյանների կարմանը ,սոսնձմանը և կնիքման գործընթացին ։ Մեզ շատ կասկածելի թվաց նրանց հանկարծակի գալը ,գունատվելը և շփոթվելը ։ Դուրս եկանք և ահազանգեցինք ԱԱԾ և ոստիկանություն մեր կասկածները հայտնելու ։ Մեր ահազանգից հետո կազմարարը կիսակռացած կիսահագնված ,պայուսակը և տոպրակով իրերը ձեռքի վազեց դեպի մեքենան ։ Ես նկարեցի և վարորդին և տիկնոջը մոտեցա և զգուշացրեցի մեր կասկածների մասին և խնդրեցի ,որ սպասի ,քանի որ ոստիկաններ են գալիս ։ Նա գռեհիկաբար վերջին ագրեսիայի դրսևորումներով՝ մեզ վիրավորեց և սպառնաց, որ հեսա կզանգեմ ՀՔԾ իմ հարազատների և դուք Ձեր հալը կտեսնեք ։ Նա դիմեց փախուստի ։ Մեր հարցերը բազմաթիվ էին տնօրենին ուղղված ,որոնց շարքին կծանոթացնեմ ստորև .

Հարց.Տիկին Ղուկասյան ինչու ՞ Ձեր աշխատակիցը մեզ վիրավորեց ։
Պատասխան .
Նա մեր աշխատակիցը չի ։

Եթե Ձեր աշխատակիցը չի ,ինչու ՞ էր կպնում մեր անձնական տվյալներին ,հատկապես՝ իմ ,այսպիսի հնչեղություն ունեցող գործի շրջանակներում ։Եվ նա ի՞նչ արտոնություններ ունի ,որը մենք չունենք ,ի՞նչ հասանելիություն ունի ,որը մենք չունենք ։
Որտե՞ղ է նրա ուղեգիրը։ Նա ո՞վ է և ինչպե՞ս է հայտնվել այստեղ ։
Պատասխան․ նա սովորական կազմարարը է զանգել ենք թաղապետարան ՝ եկելա ։

Նա թաղապետարանում գրանցված աշխատակից է ։
Դե չգիտեմ երեք տարիյա գալիսա ։

Այսինքն դուք մեր ազգաբնակչության տվյալների հասանելիությունը բացեիբաց տրամադրում եք սանձարձակ բառերով օժտված տիկնոջ ,որին համապատասխան կարգով ուղեգրով չեք հրավիրել և նա կարող էր լիներ ապօրինի գործերով քննով ,կաշառքի գործով կիսահանցագործ ճանաչող պաշտոնյաներից մեկի կողմից ուղղորդված կին և արդյո՞ք նա իրավունք ուներ տեսնել մեր տվյալները ։
Դե հա ինքը 3 տարի ա գալիս ա ,զանգում ենք թաղապետարան գալիսա ։

Ես լսեցի տիկնոջ խոսակցությունը ,որ 2014թ ից մինչև հիմա կարում եք ,ինչու ՞ մինչև հիմա կարված չէ ։
Նա հերքեց իր խոսքերը ասելով ,որ միայն 2019 թ․ինն է ։

Եթե 2019թ դեկտեմբերի 31 ին վերջացել է ,ինչո՞ւ եք գործողությունը կատարում 2020 թ ին ։
Թարմացնում ենք կարում ենք ,ես կազմարարին չեմ ճանաչում ինչ գիտեմ ով է ։Կարող է հավաքարար է ։)

Եվ այս ամենը մեզ ասում է ՔԿԱԳ տարածքի տնօրեն տիկին Ղուկասյանը ,ով մեզ երեք անգամ իրեն դիմելու պատճառով ,մեղադրեց ամենօր գալու և իրեն անհանգստացնելու մեջ ,մինչդեռ մեր նպատակները բարի էին և պահանջները օրինական» ։

Loading...