Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Հարազատ դուստրը Ստեփանակերտում 78-ամյա կնոջից պետական պաշտոնյաների աջակցությամբ 3 հազար դոլար է հափշտակել

ծ

 
 
 

Հունվարի 31-ին Արցախի ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1942թ. ծնված Ս. Գ.-ի կողմից հունվարի 22-ին ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն առ այն, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության, բնակարանային հարցերի վարչության պաշտոնատար անձինք եւ իր դուստր՝ 1979թ. ծնված Լ. Գ.-ն խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել են 3000 ԱՄՆ դոլլար:

Արցախի ոստիկանությունից  հայտնում են, որ ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Loading...