Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Աստծո գոյությունն ապացուցված է

http://Asekose.am-ը գրում է՝

 

Բոլոր աթեիստ-գիտնականները սկսել են իրար ետևից ապացույցներ ներկյայացնել Արարչի գոյության վերաբերյալ: Ժամանակակից աշխարհը ինքնին ստեղծված լինել չի կարող:

 

Ժամանակակից տվյալները ԴՆԹ-ի մոլեկուլի մասին անհերքելիորեն փաստում են այն մասին, որ այն չի կարող ինքն իրեն առաջացած լինել, այլ ստեղծված է մեկի կողմից: Գենետիկ կոդը և տեղեկությունների բառացի հանրագիտարանային չափերը, որոնք իր մեջ կրում է մոլեկուլը, հերքում են դրա՝ կույր պատահականության արդյունք լինելը:

Բրիտանացի ֆիզիկոս Մարտին Ջո Ռիսը՝ այս տարվա Թեմփլթոնյան մրցանակի դափնեկիրը, ում հաշվին կան 500 գիտական աշխատանքներ՝ ստացել է 1,4 մլն. դոլլար այն բանի համար, որ ապացուցել է Արարչի գոյությունը:

 
 

Ըստ Թեորետիկ և կիրառական ֆիզիկայի Միջազգայի համալսարանի տնօրեն՝ ակադեմիկոս Անատոլի Ակիմովի դիմումի՝ Աստծո գոյությունը ապացուցված է գիտական մեթոդներով:

Աստված գոյություն ունի և մենք կարող ենք հետևել Նրա կամքի դրսևորմանը: Սա բազում գիտնականների կարծիքն է, նրանք պարզապես չեն հավատում Արարչին, այլ հիմնվում են որոշ գիտելիքների վրա: Նախորդ դարերում Աստծուն հավատացող ֆիզիկոս-գիտնականնների թիվը մեծ է եղել: Ավելին, մինչև Իսահակ Նյուտոնի ժամանակները, գիտության և կրոնի միջև բաժանում գոյություն չուներ:

 

Գիտությամբ զբաղվում էին հոգևորականները, քանի որ նրանք ամենակրթված մարդիկ էին: Ինքը՝ Իսահակ Նյուտոնը, ուներ աստվածաբանական կրթություն և հաճախ էր կրկնում. «Մեխանիկայի օրենքները ես դուրս եմ բերում Աստծո օրենքներից»:

 

Երբ գիտնականները ստեղծեցին մանրադիտակը և սկսեցին ուսումնասիրել, թե ինչ է կատարվում բջջի ներսում, կրկնապատկման պրոցեսները և քրոմոսոմների բաժանումը առաջ բերեցին ապշեցուցիչ արձագանք. ինչպե՞ս կարող է նման բան կատարվել, եթե ամեն բան նախատեսված չէ Բարձրյալի կողմից:

Իրապես, եթե խոսենք այն մասին, որ մարդը Երկրի վրա հայտնվել է էվոլյուցիայի արդյունքում, ապա մուտացիաների հաճախականության և բիոքիմիկական պրոցեսների արագության հաշվարկով՝ մարդու ստեղծման համար առաջնային բջիջներից կպահանջվեր ավելի շատ ժամանակ, քան մեր Տիեզերքի տարիքն է:

 
 
 
 
 
 
 
 
7
 
STOPPED
 
 

Նյութի աղբյուրը` crossnews.am

 
Loading...