Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Ինչո՞ւ են թաթարներին նստած թաղում. ճշմարտություն, որը շոկային կլինի բազմաթիվ քրիստոնյաների համար

Կրոնական տարբերությունը հենց այնպես չէ, որ շեշտադրվում է բազմաթիվ մարդկանց կողմից։ Սա պայմանավորված չէ միայն աստվածների տարբերություններով կամ այլ գործոններով։ Այստեղ տարբերությունները կարող են արտահայտվել նույնիսկ թաղման արարողությունների մեջ, որոնք հաճախ շոկային կարող են լինել կրոնական տարբեր ներկայացուցիչների համար։ Այսպես՝ թաթարները իրենց մահացածներին թաղում են միայն նստած վիճակում։ Ինչո՞ւ։ 

 

Ամեն բան նորից ու նորից սկսվում է հավատալիքներից։ Բանն այն է, որ թաթարները հավատում են, որ մարդն իր մահվանից հետո իր կյանքի ճանապարհը չի ավարտում, և նրան դեռ երկար ճանապարհ է սպասվում այն աշխարհում, որտեղ նա պետք է փորձություններ հաղթահարի։ 

Մարդու մահից հետո նրան փորձում են հենց նույն օրը թաղել, որովհետև կարծում են, որ դա ավելի կհեշտացնի նրա անդրշիրիմյան փորձությունների հաղթահարումը։ Սակայն եթե ինչ-որ պատճառներով նույն օրը թաղման կազմակերպումը չի ստացվում, ապա պարտադիր է, որ թաղման արարողությունը կազմակերպվի հենց հաջորդ օրը։ Սա ևս նպաստում է մահացածի հանգստությանը։ 

Իսկ հիմա՝ գլխավորի մասին։ Ինչո՞ւ հենց նստած։ Բանն այն է, որ թաթարները հավատում են, որ մարդու մահից հետո նա գնում է դրախտի ու դժոխքի խաչմերուկ, որտեղ փորձություններ հաղթահարելուց հետո միայն նրան հնարավորություն են ընձեռում գնալու դրախտ։ Այս խաչմերուկին նա հանդիպում է Աստծո հետ, ուստի նա չի կարող Աստծուն հանդիպել պառկած դիրքով։ 

Ավելի ընդունելի է, որ նա նստած լինի այնպես, ինչպես աղոթքի համար է նստում։ Սա Աստծուն հաստատ դուր կգա, և նա կսկսի ավելի բարեհաճ լինել նրա նկատմամբ։ Ահա այս սովորությունն է պատճառը, որ այստեղ գերեզմանները լրիվ այլ կերպ են փորվում, իսկ դագաղներ առհասարակ չկան․ դրա փոխարեն նախընտրելի է ուղղակի թաթարին նստած վիճակում սավանով փաթաթել ու նոր թաղել։ 

Սա, իհարկե, օգնում է, որ մահացածը տեղավորվի գերեզմանի մեջ ու կարողանա բարեհաջող վայրէջք կատարել մահացածների աշխարհ։ Ահա այսպիսի անսովոր ու տարօրինակ սովորություն։ 

 
 
Loading...