Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Կառավարությունը փոխհատուցեց ՄԻԵԴ վճռով սահմանված 1 միլիոն 600 հազար եվրո աննախադեպ գումարը. forrights.am

 

Հայաստանի Կառավարությունը նախորդ ամիս փոխհատուցել է «Վարդանյանն ու Նունուշյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված աննախադեպ գումարը։ Բուզանդի փողոցում իրենց սեփականության իրավունքի խախտման համար Վարդանյանների ընտանիքին Հայաստանը փոխհատուցեց 1 միլիոն 600 հազար եվրոյի չափով գումար։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ փաստաբան Սերգեյ Գրիգորյանի, այս գումարն ավելին է, քան 2007-2018 թթ․ Հայաստանի դեմ կայացված բոլոր վճիռներով սահմանված փոխհատուցումների հանրագումարը:

 
 

Դիմումատուները՝ Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը տարիներ առաջ ստիպված են եղել «գերակա հանրային շահ» ճանաչված իրենց պատկանող տարածքն ու տունն ազատել։ Պետությունը Վարդանյաններին շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով փոխհատուցում էր տրամադրել տան համար, իսկ հողատարածքի համար որևէ փոխհատուցում չէր տրվել՝ պատճառաբանությամբ, թե դա Վարդանյանների սեփականությունը չէ։ Մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն, պետությունը կամ կառուցապատումն իրականացնող ընկերությունը փոխհատուցել էր միայն 54 մլն դրամը: Սպառելով ներպետական դատական ատյանները՝ հայցվորներն իրենց պաշտպան Վահե Գրիգորյանի հետ դիմել էին ՄԻԵԴ:

«2016 թվականին ՄԻԵԴ-ն այս գործով վճիռ էր հրապարակել՝ նշելով, որ խախտվել է կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքը, ինչի հետևանքով մարդիկ զրկվել էին սեփականության իրավունքից: Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ արդար դատաքննության իրավունքը»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց փաստաբան Սերգեյ Գրիգորյանը։

 
 
 
 
 
 
 

Բացի այդ, ՄԻԵԴ-ը, փաստելով Կոնվենցիայի 1-ին՝ մարդու իրավունքները հարգելու պարտականությունը, 8-րդ՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը և 41-րդ՝ արդարացի բավարարումը հոդվածների խախտումները, Հայաստանի կառավարությանն ու դիմող կողմին առաջարկել էր երեք ամիսների ընթացքում, երբ դատական ակտը կմտնի օրինական ուժի մեջ, գալ փոխհամաձայնության, գրավոր նկատառումներ հայտնել վնասի չափի վերաբերյալ, հակառակ դեպքում դատարանն ինքը կորոշի փոխհատուցման չափը:

 
 

Փոխհամաձայնության կողմերը չեն եկել, և դատարանը որոշել էր որպես փոխհատուցում ՀՀ կառավարությանը պարտավորեցրել էր տուժողներին տրամադրել աննախադեպ չափի գումար։

 
 

«Վճիռը գնահատում եմ արդարացի, որովհետև վերջապես հաղթանակել ենք՝ բարոյապես: Մնացածը երկրորդական մասն է։ Բարոյապես հաղթանակել ենք, բայց եթե գումարի մասին է խոսքը՝ դա 1/100-րդ մասն է իրական արժեքի էնտեղի կառույցների և մնացած ամեն ինչի հետ համեմատած»,- մեկնաբանել է Յուրի Վարդանյանի կինը՝ Շուշանիկ Նանուշյանը:

ՄԻԵԴ-ի այս վճիռը ոչ միայն առանձնանում էր մեծ չափի գումարով, այլև վճռում առաջին անգամ հիշատակվում էր դատավորի անուն։ Այս գործում իր ուղիղ դերակատարությունն էր ունեցել Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը, որի վարքի մասով ՄԻԵԴ-ը միաձայն եզրահանգել էր, որ այն անհամատեղելի է եղել անկողմնակալ դատարանի վարքի Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի հետ:

 
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Loading...