Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորը

 

 
Շատ մարդիկ հակված են հավատալու մեր աշխարհի մասին առավելագույնս անհեթեթ փաստերին: Գիտական ​​տվյալներից կտրված կոնտեքստները, բացահայտ խաբեբայությունները  և նյութի ոչ ճիշտ մեկնաբանումը ստեղծում են տեղեկատվական աղմուկ, որը խանգարում է մարդուն հավատալ միայն հաստատված փաստերին:
 
 

Ահա օրինակ մի քանի ամենատարածված սխալ պատկերացումներ, որոնք իրականություն են դարձել միլիոնավոր մարդկանց համար:

 

Տիեզերքում միշտ ցուրտ է

Եթե ​​գտնվում եք լիակատար մթության մեջ, աստղերի լույսից հեռու, ձեզ շրջապատող վակուումի ջերմաստիճանը իսկապես ցածր կլինի, մինչև – 234 աստիճան ըստ Ցելսիուսի: Բայց Արևի ճառագայթների ներքո, Երկրից ոչ հեռու, ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +112 աստիճան: Ահա թե ինչու են տիեզերագնացները հագնում լույսն արտացոլող սպիտակ տիեզերական հագուստներ:

 
 
 
 
 
 
 
 
7
 
STOPPED
 
 
 
 

Լուսինը երկրի մոտ է

Շատերը հակված են ընկալել մեր մոլորակի արբանյակը որպես մի բան, որն այնքան էլ հեռու չէ: Մասնակիորեն, դա տեղի է ունենում այն պատճառով, որ Լուսինը միակ քիչ թե շատ ուսումնասիրված մոլորակն է: Բացի այդ, երբեմն լուսինը այնքան հսկայական տես ունի, որ թվում է կարծես հնարավորինս մոտեցել է Երկրին: Իսկ իրականում, Լուսնի հեռավորությունը 384,633 կմ է: Օրինակ ՝ Boeing 747- ը այնտեղ կթռչեր 17 օր:

 

Ջուրը էլեկտրականություն է հաղորդում

Մաքուր կամ թորած ջուրը էլեկտրաէներգիա չի հաղորդում: Միակ պատճառը, որ ջրի մեջ կանգնելիս հոսանքահարվում ենք՝ դրանում առկա լուծվող հանքանյութերն են, որոնք կարող են դառնալ հաղորդիչ:

 

Էվերեստը աշխարհի ամենաբարձր լեռն է

Էվերեստը իսկապես ծովի մակարդակից բարձրմոլորակի ամենաբարձր կետն է: Բայց դա նրան չի դարձնում աշխարհի ամենաբարձր լեռը. Այդպիսին է Հաավայիներում գտնվող Մաունա Կեան: Մաունա Կեայի մեծ մասը թաքնված է օվկիանոսի տակ: Այդ լեռան ընդհանուր բարձրությունը 10,000 մետր է:

 
 
 
 
 
 
 
 
7
 
STOPPED
 
 

Արևը դեղին է

Երկրի մթնոլորտը, որը գտնվում է ձեր աչքերի և Արևի միջև, աղավաղում է աստղի իսկական գույնը`սպիտակ: Պատճառը Ռեյլիի ցրումն է, որը նաև երկինքը երկնագույն է դարձնում, և ստիպում կարմիրով վառվել արևածագերն ու մայրամուտերը:

 

Աստղագուշակությունը կանխատեսում է ապագան

Պրոֆեսիոնալ աստղագուշակը նույնիսկ չի կարող կանխատեսել իր մրսածությունը. առավել ևս կանխատեսել այլ մարդկանց անձնական կյանքն ու ապագան: Իսկապե՞ս պատրաստ եք հավատալ մարդկանց վրա մոլորակների և համաստեղությունների ազդեցությանը, որոնք գտնվում են Երկրից միլիոնավոր կիլոմետրեր հեռավորության վրա:

 

Սահարան ամենամեծ անապատն է

Ոչ բոլոր անապատները պետք է լինեն տաք և ավազով լի: Օրինակ՝ Անտարկտիկան հիանալի համապատասխանում է անապատային կարգավիճակին և բոլորովին առանց ավազի՝ այստեղ առանց այդ էլ արդեն բավականին չոր և անբարենպաստ է: Անտարկտիկան պաշտոնապես համարվում է Երկրի ամենամեծ անապատը, որի չափը 869,045 քառակուսի կիլոմետր է:

Loading...