Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

«Կյանքի դառնությունը մահը չէ, այլ այն, որ մահից առաջ սկսում է մեռնել սերը». Սոմերսեթ Մոեմի 15 մտքերը, որ հուզում են սիրտն ու ստիպում ապրել

 

 

Հանճարեղ գրող Սոմերսեթ Մոեմը իր նուրբ ձեռագրով և սիրտը տակնուվրա անող պատմություններով, կարողացել է նվաճել հազարավոր ընթերցողների սրտերը։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի ամենահայտնի 15 մտքերին, որոնք կհուզեն սիրտն ու կսովորեցնեն ապրել։ 

 

1. Ամեն մարդ իր գինն ունի:

2. Կյանքի դառնությունը մահը չէ, այլ այն, որ մահից առաջ սկսում է մեռնել սերը:

3. Քիչ տղամարդիկ կան, որոնց համար ամենակարևոր բանը աշխարհում սերն է, և նրանք մեծ մասամբ անհետաքրքիր տղամարդիկ են: Նրանց արհամարհում են նույնիսկ այն կանայք, որոնց համար սերը վեր է ամեն ինչից: 

4. Կան մարդիկ, որոնց կրծքի վրա այնքան արցունք է թափվել, որ ես չէի համարձակվի թրջել այն իմով: 

5. Եթե մարդիկ խոսեին միայն այն ժամանակ, երբ ասելիք ունեն, մարդկային ցեղը շատ շուտ կկորցներ խոսելու ունակությունը:

6. Այն մարդիկ, ովքեր հիմար են ու գիտեն դրա մասին, նախընտրելի են նրանցից, ովքեր հիմար են, բայց անգամ չգիտեն դրա մասին։ 

7. Ամենալավ ժամանակը ներկան է։ 

8. Այն մարդն, ով ապրում է անցյալով, ապագա չունի։ 

9. Տղամարդիկ իրենց սովորությունների գերին են և հենց դա է օգնում կանանց նրանց իրենց բռում պահել։ 

10. Ինքնասիրությանը հասցված վերքը ամենադժվար բուժվող վերքն է:

11. Սիրտ ունենալը մեծ դժբախտություն է:

12. Սերը ցավ է ու տառապանք, այն ամոթ է, հմայություն, դրախտ ու դժոխք: Սերը կյանքի ուրախությունն է ու թախիծը, ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու կռիվը: 

13. Ամենաստորացուցիչ բանն աշխարհում ինչ-որ մեկից սեր խնդրելն է։ 

14. Մարդիկ երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով, նրանք անդադար ձգտում են փոփոխության: Նորություն, նորություն և ուրիշ ոչինչ:

15. Ծանր է չտեսնել այն մարդկանց, ում սիրել ես և բաժանվել այն վայրերից, որտեղ մեծացել ես. կյանքն է այդպիսին՝ կոպիտ ու դաժան։  

 
 
Loading...