Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ, իսկ այդ ծնողները շատ բան կարող են պատմել. Ռազմիկ Աբրահամյան

 

 
 
 
 

Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ: Այս մասին Շենգավիթի դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Դիտարկմանը, որ որդեգրված երեխաների ծնողները պնդում են, թե որդեգրման ողջ գործընթացն սկսվել է հենց ծննդատանը, Աբրահամյանն արձագանքեց. «Ծնողները շատ բան են պատմում, նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։ Քննչական կոմիտեում քննվող օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին վերաբերող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար։

Loading...