Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Ստալինն իրականում իր կնոջ հայրն էր. պատմաբանների նոր բացահայտումը Ստալինի ամուսնության մասին, որը մինչ այս ոչ ոք չգիտեր

 

 

Ստալինի ու Նադեժդա Ալելուևայի ամուսնությունը արդեն իր տեսակով բավական մեծ քննարկամ առարկա է դարձել մինչ օրս, քանի որ 40-ամյա ԽՍՀՄ առաջնորդն ամուսնացավ դեռ 18-ը նոր լրացած Նադեժդայի հետ, ով նրան գրավել էր իր հմայքով ու բնավորությամբ։ Այսօր պատմաբանները վստահեցնում են, որ Ատալինն ամուսնացավ իր հարազատ դստեր հետ. ինչպե՞ս է նման բան հնարավոր։ 

 

Պարզվում է, որ երիտասարդ Ստալինը հաճախ էր հյուրընկալում Ալելուևաների ընտանիքին։ Այդ ընթացքում էլ նա ծանոթացավ Նադեժդայի մոր՝ Օլգայի հետ, ով տղամարդկանց նկատմամբ թուլություն ուներ ու հայտնի էր իր վատ մայր ու կին լինելով։ Նա հաճախ էր դավաճանում ամուսնուն տարբեր տղամարդկանց հետ, քանի որ չէր կարողանում բավարարվել միայն իր ամուսնով։ 

Օլգայի այսպիսի բնավորության մասին գիտեին շատերը, ու ըստ պատմական մի շարք փաստարկների՝ Օլգայի թակարդն ընկավ նաև Ստալինը, ով այլևս չկարողացավ դիմադրել Օլգային, քանի որ ժամանակակիցները փաստում էին, որ նա տղամարդկանց իր կողմ ձգելու մեծ կարողություն ուներ, որը բոլորին չէր տրված։ Ստալինը բավականին երկար ապրում էր Ալելուևաների ընտանիքում, ու ըստ պատմաբանների՝ հենց այդ ժամանակ էլ նա հասցրեց անկողին կիսել Օլգայի հետ, ու նա հղիացավ նրանից։ 

Արդյունքում ծնվեց Նադեժդան՝ Ստալինի ապագա կինը, ով հենց այդ պատճառով էր գրավում Ստալինին, քանի որ իր արյունն էր։ Պատմաբանները վստահեցնում են, որ հնարավոր է անգամ՝ Նադեժդան ինքնասպանություն է գործել հենց այն պատճառով, որ իմացել է իր ու Ստալինի իրական կապի մասին։ 

Սակայն պատմաբանների մեկ այլ խումբ ամբողջովին ժխտում է այս տեսակետը։ Նրանք վստահեցնում են, որ «ժողովուրդների հայրը» երբեք նման քայլի չէր գնա, բացի այդ՝ Ստալինի և Օլգայի ծանոթության ժամանակ Նադեժդան արդեն ծնվել էր, ու նա 3 տարեկան էր, հետևաբար ուղղակի չէր կարող Ստալինի դուստրը լինել։ 

Հետաքրքրական է, որ պատմական շատ փաստեր իրոք վկայում են, որ Օլգան լրիվ դեմ էր Ստալինի ու իր դստեր ամուսնությանը, նա վստահեցնում էր, որ սա մեծագույն դժբախտություն է իր ընտանիքի համար։ Օլգան փորձում էր ամեն կերպ համոզել իր դստերը չգնալ այդ քայլին, սակայն դուստրը չհմաձայնվեց և արդյունքում կյանքն ավարտեց ինքնասպանությամբ։ Այս լուրն իմանալուց հետո, ասում են, Օլգան տարուբերել է իր գլուխն ու ասել. «Ես վստահ էի, որ ամեն բան հենց այսպես էլ վերջանալու է։ Այս ինքնասպանությունն իմ դստեր հիմարության արդյունքն էր»։ 

Հետագայում պարզվում է, որ Օլգան տառապում էր շիզոֆրենիայով, որի արդյունքում էլ հենց այդպիսի ձգողականություն ուներ տղամարդկանց նկատմամբ։ Իսկ այս պատմությունը, որը ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս, ամբողջովին սուտ է։ Սակայն այն, որ Օլգան ու Ստալինը ժամանակին սիրեկաններ են եղել, շատ աղբյուրների կողմից միայն հաստատվում է։ 

 
 
Loading...