Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Պուտինը կրկին հոկեյ է խաղացել եւ հաղթել (տեսանյութ)

 

 
 
 
 

 

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած Գիշերային հոկեյի լիգայի նախաամանորյա խաղի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թիմը դժվար պայքարի արդյունքում հասել է 8:5 հաշվով հաղթանակի, հայտնում է rsport.ria.ru կայքը:

Նախագահը սահադաշտ է դուրս եկել 11 համարի ներքո և մի քանի տափօղակ ուղարկել մրցակցի դարպասը:

Հաղթող թիմում են եղել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնի հոկեյիստներ Սերգեյ Ֆյոդորովը, Պավել Բուրեն, Ալեքսեյ Կասատոնովը, Վալերի Կամենսկին, այլ անձինք:

Նրանց դեմ են խաղացել գործարարներ Գենադի Տիմչենկոն, Վլադիմիր Պոտանինը, Ռոման Ռոտենբերգը, մարզպետներ Անդրեյ Վորոբյովը և Ալեքսեյ Դյումինը, երաժիշտ Իգոր Բուտմանը, այլք:

Ընդմիջումների ընթացքում սահադաշտի մերձակայքում գտնվող սրճարանում նախագահը թեյի սեղանի շուրջ շփվել է խաղի մասնակիցների հետ: Ընկերական հանդիպումից հետո ՌԴ ղեկավարը լուսանկարվել է երկու թիմերի խաղացողների հետ:

 
 
 
 
 
 
 
Loading...