Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Նշվել են աշխարհի 2019 թվականի ամենահանրահայտ տեսարժան վայրերը

 

 
 
 
 

Նշվել են աշխարհի 2019 թվականի ամենահանրահայտ տեսարժան վայրերը։ Դրանք որոշվել են ըստ այդ վայրեր այցելությունների տոմսերի պատվիրման տվյալների վերլուծության, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Trip Advisor-ին։

Երկրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջատարը Հռոմի Կոլիզեումն է։ Էքսկուրսիան Գլադիատորների մրցասպարեզում Իտալիայի մայրաքաղաք այցելողների ծրագրի պարտադիր մասն է։


Լուվրը երկրորդ տեղում է։ Փարիզի այս թանգարանում է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», ինչպես նաեւ հանրահռչակ այլ կտավներ ու տարբեր դարերի առարկաների հավաքածուներ։

Վատիկանի թանգարանը վարկանիշի երրորդ տեղում է։ Այնտեղ զբոսաշրջիկները ոչ միայն ծանոթանում են արվեստի գործերին, այլեւ կարող են տեսնել Հռոմի պապին ամենշաբաթյա պապական ունկնդրումների ժամանակ։

Նյու Յորքի Ազատության արձանը չորրորդն է։ Հնգյակը եզրափակում է Փարիզի Էյֆելյան աշտարակը, որտեղից բացվում է քաղաքի համայնապատկերը։

Տասնյակում տեղ են գտել նաեւ Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի տաճարը, Նոր Օռլեանի Ֆրանսիական թաղամասը (ԱՄՆ), Աննա Ֆրանկի տունն Ամստերդամում, Skydeck Chicago դիտահարթակը Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր շենքում ԱՄՆ-ում, Willis Tower-ում եւ Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը։

Loading...