Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Այս ցեղի կանայք պետք է միայն մութ գիշերով մտնեն ամուսնու անկողին, իսկ մինչև արևածագն էլ արագ հեռանան այնտեղից. ինչու՞։

04/12/2019 Տանզանիայիում է բնակվում է հայտնի վա-արուշի ցեղը, որն ամեն կերպ փորձում է ժամանակակից աշխարհում պահպանել իր ավանդույթներն ու չտրվել քաղաքակրթության գայթակղությանը։ Թերևս ցեղւոմ բոլոր ավանդույթներն էլ մեզ համար կարող են տարօրինակ լինել, սակայն կա մեկը, որը գերազանցում է իր տարօրինակությամբ մյուսներին. ցեղի կանայք պետք է միայն մութ գիշերով մտնեն ամուսնու անկողին, իսկ մինչև արևածագն էլ արագ հեռանան այնտեղից. ինչու՞։   Նախ նշենք, որ ցեղում ընդունված է բազմամուսնությունը և այստեղ տղամարդը պետք է տուն կառուցի ոչ միայն իր, այլ նաև իր բոլոր կանանց համար։ Կանանց թիվը կարող  է տատանվել 2-ից մինչև մի տասնյակ, եթե տղամարդը կարողանում է այդքան կնոջ համար տուն կառուցել ու ամեն առումով նրանց բավարարել։ Կինը, արդյունքում, բնակվում է տղամարդուց առանձին՝ մեկ այլ տան մեջ, որը կառուցվում է ցեխից ու հատուկ ծառի տերևներից։ Կնոջ տան ներսում միշտ վառվում է տան կրակը, որի հետևանքով, որպես կանոն, կանանց տունը միշտ լցված է լինում առանձնահատուկ ծխով։   3STOPPED Երեխաներն ապրում են ցեղի կանանց հետ, սակայն տղա երեխաները 15-16 տարեկան հասակում արդեն կարող են տեղափոխվել հոր տուն ու ապրել նրա հետ, որպեսզի նրանցից որսորդություն ու ցեղի այլ հմտություններ սովորեն՝ դառնալով իսկական տղամարդ։   Այստեղ հետաքրքրիր հավատալիք կա կապված ձախ ձեռքի հետ։ Ընդունված է կարծել, որ ձախ ձեռքը կեղտոտ ձեռք է, որով ցեղի մարդիկ կարող են միայն լողանալ, իսկ այն ամենն ինչ բարի է ու լավ, պետք է արվի աջ ձեռքով։ Այդ է պատճառը, որ այստեղ ընդունված է միմյանց բարևել միայն աջ ձեռքով, ուտել ու անգամ իրար շոյել աջով։   Սակայն ցեղի ամենատարօրինակ ավանդույթը, ինչպես արդեն նշեցինք, իրար հետ անկողին կիսելու ավանդույթն է, ըստ որի այս ցեղի կանայք սահմանված օրերին միայն մութ գիշերով են կարող մտնել իրենց ամուսնու անկողին, իսկ լույսը բացվելուն պես՝ պետք է լքեն ամուսնու անկողինը լրիվ մերկ վիճակում ու թաքուն հեռանալ։ Ինչու՞ են նրանք այդպես վարվում։   1STOPPED Խնդիրն այն է, որ այստեղ վստահ են, որ մինչ երեխաների քնելը զույգերն իրավունք չունեն իրար հետ անկողին կիսել ու, եթե կինը մնա ամուսնու անկողնում լուսյը բացվելուց հետո, ապա երեխաներից մեկը կարող է արթնանալ ու դա տեսնել։ Բացի այդ, քանի որ ցեղում ընդունված է բազմամուսնությունը, ապա մինչև արևածագը լքել է օգնում է տղամարդուն խանդ չառաջացնել մնացած կանանց մոտ, ովքեր մեկ այլ կնոջը տեսնելուն պես կարող են մեծ սկանդալ ստեղծել։ Այդ դեպքում ինչու՞ լրիվ մերկ։ Սա արվում է արդեն այն դեպքերի համար, եթե կնոջը ցեղից որևէ մեկը նկատի ամուսնու տնից դուրս գալուց։ Սա արդեն թույլ կտա, որպեսզի նրանք վստահ  լինեն, որ ամուսինը կատարում է իր ամուսնական պարտականությունները ու կարող է այդքան կնոջ պահել։
https://mediaroom.am/jamanc/item/4031-2019-12-04-12-54-05.html

Loading...