Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

15 մլն դոլարի ադամանդներ և զարդեր. Իսպանիայում կներկայացվի աշխարհի ամենաթանկ տոնածառը

 

 
 
 
 

 

Ամանորը սարերի հետևում չէ, և տոնական տրամադրությունը թևածում է ամենուր: Այս առումով բացառություն չէ նաև Իսպանիայի հարավում գտնվող Kempinski Hotel Bahia շքեղ հյուրանոցը, որտեղ պատրաստվում են ներկայացնել տարվա ամենաթանկարժեք տոնածառը:

Ինչպես նշում է luxurylaunches.com-ը, այն զարդարված կլինի կարմիր, սպիտակ, վարդագույն, սև ադամանդներով, ինչպես նաև Bulgari, Cartier, Van Cleef & Arpels և Chanel բրենդների շքեղ զարդերով:

Բացի այդ, անտառային գեղեցկուհու ճյուղերը կզարդարեն օծանելիքի շշերով: Նշվում է, որ տոնածառի ընդհանուր գինը կհասնի 15,4 մլն դոլարի՝ այն դարձնելով աշխարհում, հավանաբար, ամենաթանկը:

Loading...