Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Բանակում կծառայեն ռամիկներն ու հնդիկները

 

 
 
 
 

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք ընդունել՝ համաձայն որի քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 մլն դրամ և բանակում ծառայի ընդամենը1 ամիս՝ այժմյան երկու տարվա փոխարեն: 

Նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է դադարացնել կամ նվազագույնի հասցնել Հայաստանից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթող քաղաքացիների թիվը:
«Հայաստան տեղափոխվող երիտասարդներից շատերը կվերադառնան իրենց ընտանիքի անդամների հետ միասին, իրենց հետ կբերեն գումարն, կգնեն տներ, կաշխատեն և նոր աշխատատեղեր կստեղծեն հայրենիքում»,- ասվում է օրենքի նախագծում:

Video Player
X
 
 
00:31 | 00:42
 

Եթե այս նախագիծը դառնա օրենք՝ Հայաստանի բանակը վերջնականապես կդառնա բանվորագյուղացիական: Այսինքն՝ անգամ միջին խավի ընտանիքիներից, ովքեր քիչ թե շատ հնարավարություն ունեն և կարող են վճարել այդ գումարը, բանակում ծառայողներ չեն լինի:
Գումարը, որը առաջարկվում է վճարել ծառայության փոխարեն, արտագնա աշխատանքի մեկնող միջին խոպանչու համար մոտ երկու տարվա աշխատավարձի չափ էլ չի կազմում: Փաստորեն, բանակում երկու տարի ծառայելու դիմաց առաջարկվում երկու տարի շարունակ ամիսը 416 հազար դրամ վճարել և ազատվել բանակից: Հայկ Սարգսյանի հիմնավորմամբ՝ այդ գումարը բավարար է՝ երկու տարի շարունակ պայմանագրային երկու ծառայողի վարձատրելու համար: Ստացվում է՝ պայմանագրային ծառայողի ամսական աշխատավարձը՝ հարկերը ներառյալ, հաշվում են երկու հարյուր ութ հազար դրամ, որը շատ քիչ է պատերազմական վիճակում գտնվող երկրում արդյունավետ պաշտպնություն կազմակերպելու համար: Նման գումարով ուղղակի անհնար ներգրավել այնպիսի զինծառայողների, որոք կրթական եթե ոչ բարձր, գոնե միջին ցենզ կունենան: Բանակում ուղղակի չեն լինի կադրեր, որոնք ունակ կլիննե կիրառել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերությունը, որի մասին անընդահատ թմբկահարում են հեղափոխական իշխանությունները: Հայտնի ճշմարտություն է, որ բարձրակարգ և որակյալ կրթությունը ևս հասու է ապահովված խավերին: Բացառապես բանվորագյուղացիական, աղքատ խավերից ձևավորված բանակը ի զորու չի լինելու կիրառել ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված զինատեսակներ: Բացի այդ՝ ցանկալի թվով զինծառայողների ներգրավումը ևս կարող է խնդիր առնալ, եթե իհարկե, Հայկ Սարգսյանի գլխում միտք չի հղացել Հայաստանի սահանների պաշտպանության գործը վստահել, որպես էժան աշխատուժ Հայաստան ներգաղթած հնդիկնեին:

Loading...