Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Տղամարդը շուրջ 20 տարի ապրել է ասեղը որովայնում (տեսանյութ)

 

 
 
 

ՌԴ Չեբոքսարի քաղաքում բժիշկները վիրահատությունից 17 տարի անց տղամարդու մարմնում բժշկական ասեղ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքի կայքը:

2002 թվականին Չեբոքսարիի բնակիչ Նիկոլայ Պակովը կույր աղիքի որդանման ելունի հեռացման վիրահատության է ենթարկվել, ինչից հետո որովայնում սուր ցավեր են առաջացել: Տղամարդը դիմել է բժիշկներին, սակայն վերջիններս չեն կարողացել հասկանալ՝ ինչն է տհաճ զգացողությունների պատճառը: Բժիշկները գաստրիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում և այլ խնդիրներ են ախտորոշել, սակայն դրանցից ոչ մեկը ճիշտ չի եղել:

Պակովը հետևել է բժիշկների բոլոր ցուցումներին, նիհարել է տասը կիլոգրամով, սակայն ուժգին ցավերը չեն դադարել:

Այս տարի մասնագետներից մեկը Պակովին խորհուրդ է տվել ռենտգենյան հետազոտություն անցնել, որտեղ պարզվել է, որ որդանման ելունի հեռացման վիրահատության ժամանակ բժիշկները տղամարդու որովայնում ասեղ են թողել: Վիրահատական ասեղը միանգամից հեռացրել են:

«Ես հանգստացա, եկա տուն և միանգամից քնեցի, ինչը նախկինում չէր ստացվում»,- ասել է Պակովը:

Տղամարդը որոշել է ապացուցել բժիշկների սխալը և պատճառված բարոյական վնասի, ինչպես նաև բժշկական զննումների և դեղամիջոցների գնման ծախսերի համար փոխհատուցում պահանջել:

«Որովայնախոռոչում կամ պլևրալ խոռոչում ցանկացած վիրահատություն անցկացնելիս բոլոր անձեռոցիկներն ու վիրակապման այլ պարագաները հաշվվում են: Ստացվում է՝ 2002 թվականին վիրահատության ժամանակ բժիշկները պացիենտի մարմնում ասեղ են մոռացել»,- մեկնաբանել է կատարվածը իրավաբան Ելենա Ալեքսեևան:

Loading...