Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Դմիտրի Մեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ

Ռուսական «403 press» Telegram ալիքը մանրամասներ է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի 24-ամյա որդու՝ Իլյա Մեդվեդեւի անձնական կյանքից:

Ալիքի տեղեկություններով՝ Իլյա Մեդվեդեւը հանդիպում է ՄԳՈւ-ի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին նա արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ:

«Վարչապետի որդին իր ընկերուհուն մեկ տարի առաջ ծանոթացրել է իր մոր՝ Սվետլանայի հետ: Նրանք երեքով ներկա են գտնվել 2018-ի սեպտեմբերին Սոչիում «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- գրում է ալիքը:

Հաղորդվում է, որ Յանա Գրիգորյանը ոչ հայտնի ընտանիքից է: 2016-ին նա դիպլոմային աշխատանք է պաշտպանել «Միջինիրանական փոխառված բառապաշարի խնդիրը հայերենում» թեմայով: Նա նաեւ մասնակցել է իր բուհում Հայ գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Loading...