Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Այսպիսի տղամարդը խելքահան կանի ցանկացած կնոջ

7

STOPPED

Նորաձևությունը հաճախակի է փոփոխության ենթարկվում, սակայն կան իրեր, որոնք երբեք չեն կորցնում իրենց կարևորությունը և գրավչություն են հաղորդում արտաքին տեսքին: Իհարկե ինքնավստահ քայլվածքը, ուշադիր հայացքը, ժպիտը կարող են խելքահան անել բազմաթիվ աղջիկների: Դասական է համարվում նաև դեմքի ոչ աչքի զարնող մազածածկույթը, այն շատ գրավիչ է կանանց համար: Շատերին նաև դուր է գալիս ներկայումս նորաձև մորուքը: Orer.am-ը կներկայացնի այնպիսի իրեր, որոնք կրելով, տղամարդը հեշտությամբ խելքահան կանի ցանկացած կնոջ.

Փողկապ.

Похожее изображение

Հետաքրքիր է, սակայն հենց այս ակսեսսուարը շատ գրավիչ է կանանց համար: Այն կարելի է համեմատել կանացի զուգագուլպաների հետ՝ մանրուք է, սակայն շատ գայթակղիչ: Փողկապ կրող տղամարդը հաջողակ, գործարար, ինքնավստահ անձնավորության տպավորություն է թողնում:

Կիսավերարկու.

Картинки по запросу мужчина в пальто

Կարծրատիպ կա, որ կինը պետք է լինի հետաքրքիր և մի քիչ հանելուկային, սակայն այդ հատկությունները նաև տղամարդուն կհաղորդեն գրավչություն: Կիսավերարկու կրող տղամարդն ունենում է էլեգանտ, խնամված, գրավիչ, հետաքրքիր տեսք:

Ժամացույց.

Картинки по запросу мужчина с часами на руке

Ոչինչ չի կարող այնքան գրավիչ դարձնել տղամարդու առնական ձեռքերն, ինչպես ժամացույցը: Հարցումները ցույց են տալիս, որ կանայք մեծ ուշադրություն են դարձնում այս ակսեսսուարին:

Վերնաշապիկ.

Картинки по запросу мужчина в рубашке

Ինչը կարող է էլ ավելի գրավչություն հաղորդել տղամարդուն, քան ճիշտ ընտրված վերնաշապիկը: Այն կարելի է կրել և՛ բաճկոնի հետ՝ ստանալով գործնական և լուրջ տեսք, և՛ ջինսե տաբատի հետ՝ պարզապես թևքերն ետ ծալելով:

Թևքաճարմանդներ

Թվում է, թե մանրուք է, սակայն խիստ գրավիչ և գայթակղիչ ակսեսսուար է, որն իրավ կարող է խելքահան անել կնոջը: Դրանք կարող են լինել դասական, վառ, զվարճալի… կարևոր չէ…

 

Loading...