Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Պարզվում է, որ փարթամ կուրծքը, երկար ոտքերը, զգայուն շուրթերը և գերող բույրը դեռ այն ամենը չեն, որը կնոջը անհրաժեշտ է տղամարդուն խելքահան անելու համար:

 

Ինչպե՞ս կարելի է տղամարդուն խելքահան անել: Պարզվում է, որ փարթամ կուրծքը, երկար ոտքերը, զգայուն շուրթերը և գերող բույրը դեռ այն ամենը չեն, որը կնոջը անհրաժեշտ է տղամարդուն խելքահան անելու համար: Մենք բարդույթավորվում ենք ոչ սպորտային փորից, դիմահարդարման բացակայությունից և առողջ ախորժակից՝ չկասկածելով, որ հենց դրանցով էլ գրավում ենք տղամարդկանց: Ինչն է իրականում դուր գալիս ուժեղ սեռի ներկայացուցիչներին՝ ներկայացնում է ELLE-ը:

Հինգերորդ չափսի կուրծքը, որքան էլ զարմանալի է, ոչ բոլոր տղամարդկանց է դուր գալիս: Նրանցից շատերը նախընտրում են ոչ մեծ չափի կուրծք, որը տեղավորվում է ձեռքի մեջ:

1

Տղամարդկանց աքիլլեսյան գարշապարը մերկ ոտքերն են: Մերկ ոտնաթաթերը տղամարդիկ ընդունում են որպես մերկության ակնարկ:

Ոչ մեծ փորիկը կանանց համար գլխացավանք է, սակայն տղամարդիկ նախընտրում են անկողնում հայտնվել փափուկ փորով և հյութեղ կոնքերով կնոջ հետ:

1

Ոչ չափազանց սեքսուալ ներքնաշորը չի կարող զույգերի միջև խոչընդոտ հանդիասնալ: Ժանյակե ներքնազգեստները տղամարդկանց ավելի քիչ են գրգռում, քան ամենօրյա բամբակե հավաքածուները:

1

Անորեքսիայի դարաշրջանում ընդունված էր, որ կինը պետք է ուտի՝ ինչպես թռչունը, սակայն տղամարդիկ ավելի առողջ ախորժակով կանանց են սիրում:

Մեկ հետաքրքիր փաստ ևս. ակնոցը, ինչի համար դպրոցում ծաղրում են աղջիկներին, ավելի հասուն տարիքում խենթացնում է տղամարդկանց:

1

Կոշտացած ձայնը կամ ցածր հնչերանգը տղամարդկանց մեծամասնությունը so sexy է կարծում: Նման ձայնով տղամարդու ականջին շշնջալը ուժեղ սեռի ներկայացուցիչների դեմ թեթև զենք է համարվում:

Տղամարդիկ տարբեր են լինում, սակայն դպրոցական կարճ համազգեստով աղջկա տեսքից բոլորն են հալվում: Դրա պատճառն այն է, որ նման երիտասարդ կնոջ կողքին նրանք իրենց փորձառու արու են զգում:

Տղամարդիկ ևս մեկ թուլություն ունեն՝ մերկ ուսերը, որոնք անպաշտպանության նշան են: Մերկ ուսերով կնոջ տեսքը հմայում է տղամարդկանց, նրանք ցանկանում են միանգամից գրկել կնոջը և նրա հետ ննջարան գնալ:

Եվ վերջապես՝ ապացուցված է, որ կնոջ բնական բույրը պարունակում է ֆերոմոն, որը կարող է խենթացնել տղամարդուն հորմոնալ մակարդակում:

 

Loading...