Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

ԱՆԵՐՁԱԳԸ «ՆՎԵՐ Է ԲԵՐՈՒՄ»

 

 Աներձագը «նվեր է բերում»
 
 

Մինչ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում  ջերմորեն շնորհավորում է տեղական ինքնակառավարման մարմինների մասնագիտական տոնը, հավաստիացնում, որ չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան պետությանն ու մարդկանց ազնվորեն ծառայելը, վարչապետի աներձագը՝ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, նրա արածը ջուրն է գցում։ Ֆեյսբուքյան իր էջում ԱԺ պատգամավորը, մեղմ ասած,  Գարիկին  Ձախորդ Փանոսի օրն է գցում։  Հիշում եք երևի, թե Փանոսը ոնց էր բանից անտեղյակ ջուրը մտնում․ «Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։

 

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած»։

Հիմա Գարիկն է,  բանից անտեղյակ ջերմորեն շնորհավորում է տեղական ինքնակառավարման մարմինների մասնագիտական տոնը, մեծ -մեծ խոսքեր ասում, «Դու մի՛ ասիլ՝ Գարիկը որ լավ- լավ բաներ է ասում ու իր գլուխը գովում, վարչապետի աներձագը Գարիկի շորերը հավաքում է, առնում գնում»։ Գարիկը մնում է մոլոր՝ լավ, ախպեր, հիմա ես ո՞նց մարդամեջ դուրս գամ։ Հազիվ մոռացել էին կոկորդիլոս թռչնակին, ի՞նչ անեմ․․․ Փաշինյանի աներձագը չլիներ, կասեի, հիմա ինձ մնում է աներձագի հետ բարձր ծիծաղել ինձ վրա։

Hrachya Hakobyan is in New Orleans, Louisiana.

Եկել եմ Garik Sargsyan-ի համար հարմար մի բան ընտրեմ:

Հարմար մի բանը կոկորդիլոսն է։ Նկարն էլ տեսանյութի հետ տեղադրում է է։ Մնում է ընդամենը ողջունել, որ սկսել են հաջող կազմակերպել իրար  «տկլորցնելու, իրար վրա ծիծաղելու գործընթացը»։

 

Video Player
 
 

 

Loading...