Loading...

10 ոսկե կանոն՝ իդեալական սեքսի համար

 

Ads by Digisales.

Սեքսը մեր կյանքի ամենահիանալի և գրավիչ երեւույթներից մեկն է։

 

Այն շատ կարևոր ու անհատական գործընթաց է յուրաքանչյուր զույգի համար, բայց կան կանոններ, որոնք բնորոշ են գրեթե բոլորին։

Տղամարդկանց համար

Похожее изображение

1. Ուսումնասիրեք ցանկալի օբյեկտին. ամեն կին յուրահատուկ ու անկրկնելի։ Այն, ինչ կարող է սեքսի ժամանակ մեկին դուր գալ, շատ հնարավոր է, որ հաճելի չլինի մեկ ուրիշին։ Հետեւաբար, փորձեք հասկանալ ու բացահայտել, թե ինչ է դուր գալիս Ձեր զուգընկերուհուն, մասնավորապես՝ ինչն է նրան գրգռում, նրա զգայուն զոնաները, հպումների տեսակները։
2. Գործընթացի ժամանակ «խոսել». մերձեցման ժամանակ ավելորդ չի լինի կնոջը հիշեցնել, թե որքան եք նրան ցանկանում, թե ինչքան հիանալի ու գեղեցիկ է նա, մեղմ ու նուրբ խոսքեր շշնջացեք նրա ականջին։ Բայց պետք չէ ամեն ինչ չափազանցնել, քանի որ դա կարող է ազդել հիմնական գործընթացի վրա, շեղել Ձեզ կամ ինչ-որ խոսք կարող է վիրավորել Ձեր զուգընկերուհուն։

3. Հիշեք մանրամասների մասին։ Պետք չէ կենտրոնանալ միայն ետ ու առաջ շարժումների վրա, քանի որ այդ մեթոդը կարող է երջանկացնել միայն այն կանանց, ովքեր ունակ են հեշտոցային օրգազմի հասնել, բայց այդպիսիները քիչ են։ Հիշեք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությանը նախապատվությունը տալիս է կլիտօրալային օրգազմին։ Աշխատեք այս ուղղությամբ։

4. Պահպանակ օգտագործեք. ինտիմ հարաբերությունների ժամանակ պետք չէ մոռանալ ապահովության եւ զգուշավորության մասին։ Երբեմն կանանց այս հարցն այնքան էլ շատ չի հետաքրքրում, հետեւաբար հակաբեղմնավորման հարցը կարող եք վերցնել Ձեր ուսերին։

5. Մի՛ ծուլացեք, ինտիմ հարաբերություններում եսասեր մի՛ եղեք։ Գործն ավարտին հասցրեք եւ մինչեւ վերջ բավարարեք Ձեր ցանկությունները։ Հիշեք, որ սեքսի մեջ գործող անձինք երկուսն են՝ կինն ու տղամարդը, եւ ոչ միայն Դուք։

Կանանց համար

Похожее изображение

1. Թույլ տվեք Ձեզնով հիանալ։ Կա մի հայտնի ճշմարտություն՝ տղամարդիկ սիրում են նայել։ Ընտրեք մի գայթակղիչ ներքնազգեստ, որը կընդգծի Ձեր կառուցվածն ու կթաքցնի թերությունները։ Կարելի է անգամ մերկապարի պլաստիկայի դասընթացներ անցնել, որոնց միջոցով Դուք կսովորեք ճիշտ հանվել ու շարժվել եւ գեղեցիկ ցուցադրել Ձեր մարմինն ու բարեմասնությունները։ Այս ամենի միջոցով Դուք կկարողանաք գրավել ու հաճույք պատճառել ցանկացած տղամարդու։ Փորձեք նաեւ ինքներդ հաճույք ստանալ հանվելու գործընթացից, եւ դրանից հետո տղամարդու պատասխանը չի ուշանա։

2. Նախաձեռնող լինել. շատ տղամարդկանց դուր է գալիս, երբ կինը սեռական հարաբերություններում նախաձեռնող է լինում։ Լինում են աղջիկներ (հատկապես լուրջ հարաբերությունների հույսեր ունեցողները), ովքեր վախենում են առաջին քայլը կատարելուց՝ թեթեւամիտ ու հասանելի կնոջ տպավորություն չթողնելու համար։ Բայց իրականում տղամարդն իսկապես կգնահատի իր երկրորդ կեսի ակտիվությունն այս հարցում։ Երբեմն պետք է ոչ թե նստել ու սպասել, այլ գործել։

3. Հիշեք Ձեր սեփական հաճույքների մասին. մարդու ֆիզիոլոգիան այնպես է կազմված, որ կինը շատ ավելի դժվար է հեշտանք ապրում, քան տղամարդը, հետեւաբար մի՛ ամաչեք, այլ ուղղություն ցույց տվեք Ձեր զուգընկերոջը։

4. Ավելի նուրբ եղեք. նրբությունը երբեք ավելորդ չէ սեքսի ժամանակ։ Հպումներն ու փաղաքշանքները կգրգռեն ցանկացած տղամարդու, եւ հենց դրանք կարող են մեխանիկական սեքսը դարձնեն սիրով զբաղվել։

5. Շարժվել. ուժեղ տղամարդիկ սիրում են ակտիվ ու էներգիայով լի կանանց։ Օգնեք Ձեր զուգըկերոջը։ Հնարավոր է, որ պետք է այնպիսի դիրք ընդունել, որտեղ գլխավոր դերում պետք է կինը լինի, որով էլ կարող եք բարձրացնել սեքսի որակը եւ սեռական ակտին բազմազանություն հաղորդել։

 
 

Loading...