Loading...

Մայրը ցանկացել է փոխել իր 7-ամյա որդու սեռը (լուսանկարներ)

 
 
 

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում դատարանը թույլ չի տվել կնոջը սեռափոխել իր 7-ամյա որդուն: Այս մասին հայտնում է 1tv.ru-ն:

Աննա Յանգերը ցանկացել է սահմանափակել ամուսնու ծնողական իրավունքները, քանի որ նա հրաժարվել է իրենց որդուն որպես դուստր ճանաչել: Կինը դատարան է դիմել, որպեսզի թույլ չտա ամուսնուն խանգարել իր պլաններն իրագործելուն: Ամերիկուհին նույնիսկ իր որդուն համոզել է, որ նա աղջիկ է, այլ ոչ թե տղա:

Երեխայի հայրը կարող էր ձերբակալվել իր որդուն «որդի» անվանելու համար:

«Ես պետք է օգտագործեմ միայն իգական սեռի դերանուն (she), միայն Լունա անունը: Եթե ես հրաժարվեմ դա անել, հնարավոր է, որ ինձ արգելեն հանդիպել որդուս հետ կամ նույնիսկ ձերբակալեն: Միայն այն բանի համար, որ ես իմ որդուն Ջեյմս եմ անվանում»,- ասել է երեխայի հայրը՝ Ջեֆ Յանգերը:

Նշվում է, որ սեռափոխության համար 7-ամյա երեխան պետք է հորմոնալ թերապիա անցներ, որի դեպքում նրա սեռական օրգանը կդադարեր աճել: Տղայի համար նաև քիմիական ամորձատում էր նախատեսվել:

Դատարանն արգելել է երեխային որևէ վիրահատության ենթարկել առանց հոր համաձայնության, բայց վերջինս պնդում է, որ այս պատմությունը դեռ չի ավարտվել:

 
 
 
 
 
 
 

Loading...