Loading...

Ցանցառապետության կյանքից. դրվագ 6

 
 
 

Ցանցառապետության կյանքում շարունակվում են սկանդալային իրադարձությունները: Պարզվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին գաղտնի կարգադրությամբ հրահանգել է կրկնակի ավելացնել հեղափոխական նախարարների, փոխնախարարների եւ քարտուղարների աշխատավարձերը, այն հասցնելով 1.5 միլիոն դրամի:

Ինչո՞ւ եք գաղտնի կարգադրությամբ բարձրացրել նախարարների աշխատավարձերը, այսօր Փաշինյանին հարցնում է լրագրողը, իսկ հեղափոխական վարչապետը լռում է, նստում ավտոմեքենան եւ հեռանում:

Եւ ինչ կարող էր անել, բացի լուռ հեռանալուց, երբ աշխատավարձերն ավելացրել է օրենքի աղաղակող խախտումով, երբ հրաժարվում է փոխհատուցում տրամադրել զոհված զինվորականների ընտանիքներին, բարձրացնել ուսանողների կրթաթոշակը…

Ցանցառապետությունում սկանդալները սովորական են դարձել:

Top-News.am

Loading...