Loading...

Իմ առաջին սեքսը.

 

Իմ առաջին սեքս

Ես խենթանում էի նրա համար:

18 տարեկանում շատ բան պետք չի հակառակի սեռի համար խենթանալու համար, բայց նա ուրիշ էր. ես գիտեի: Եթե ինձնից պահանջեին մահանալ նրա համար, ես կմահանայի, եթե պահանջեին ապրել` կապրեի: Ասում են` կյանքում մի անգամ կարելի է այդպես սիրել. ես հավատում էի:

8 տարի առաջ ինտերնետով արդեն շատերն էին ծանոթանում: Ես էլ բացառություն չէի: Խոսում էինք օրեր ու գիշերներ շարունակ: Շաբաթներ, ամիսներ… Չէինք հանդիպում, որովհետև ես ծնողներիս մոտ էի` Ռուսաստանում, իսկ նա Հայաստանում էր: 22 տարեկան էր: Այդ ժամանակ դա ինձ հսկայական տարիք էր թվում: Նույնքան գեղեցիկ էր և միշտ ասում էր, որ իր հրեշտակն եմ: Իրականում ես իրեն էի հրեշտակ համարում, որովհետև կողքիս էր և տխուր և ուրախ ժամանակ: 6 ամիս շփվելուց հետո այլևս չդիմացա. եկա Հայաստան: Այո, գուցե պետք էր սպասել, պահանջել, որ ինքը գա. լեդիները տղամարդկանց հետևից չեն գնում, բայց այդ ժամանակ թվում էր, թե բոլոր օրենքները բոլորի համար են, բացի մեզանից:

Նա դիմավորում էր ինձ օդանավակայանում: Իրականում էլ գեղեցիկ էր, ինչպես հունական աստվածները: Նա կանգնած էր ձողերի հետևում, իսկ ես ծանր ճամպրուկը քարշ տալով, գլուխս կախ մոտենում էի նրան: Այն պահին, երբ մեզ արդեն մի քանի քայլ էր բաժանում, նա նետվեց դեպի ինձ ու օդ բարձրացրեց: Երևի անգամ մազերիս թրթռոցն էր մատնում, որ սիրտս դուրս է թռչում հուզմունքից: Նրա փափուկ, մի փոքր երկար մազերը, կապույտ աչքերը, հաստ շրթունքները, լայն թիկունքն աշխարհում ամենակատարյալն էին թվում: Նա ծիծաղում էր ու ասում.

-Եկար, գիժ, եկար, վերջապես…

-Եկա…

Նա ամուր բռնել էր ձեռքս և բաց չէր թողնում: Չեմ էլ հիշում, թե ինչպես հասա տատիկիս տուն: Նա խոստացավ, որ հաջորդ օրը կհանդիպենք:

Մի շաբաթով էի եկել, որովհետև դասեր ունեի, պետք է հետ գնայի: Նա կարողացավ անմոռանալի դարձնել իմ օրերը:

Վերադառնալուս նախորդ օրն ասաց, որ ինձ համար անակնկալ է պատրաստել. «ռոմանտիկ» ընթրիք իր ընկերներից մեկի դատարկ տանը: Կիսաեփ մակարոններն ու կարմիր էժան գինին ինձ ամենահամեղն էին թվում: Արդեն մթնել էր. աշնանը սկսում է շուտ մթնել: Աշնանն ընդհանրապես ամեն ինչ շուտ է մթնում… Նա հին մագնիտոֆոնը միացրեց: Մեր սիրելի երգերն էին: Մենք պարում էինք, ծիծաղում, նա համբուրում էր ինձ, իսկ ես երջանիկ էի: Դատարկ ու մռայլ տունն ինձ ապարանք էր թվում նրա կողքին, իսկ նա` արքայազն, որին միշտ փնտրել էի:

Ես գիտեի, որ այդ օրը տրվելու եմ նրան, գիտեի, որ անմեղությունս նրան եմ նվիրելու, որ նա է դառնալու առաջին ու վերջին տղամարդս: Ամեն ինչ այնքան ցավոտ էր, բայց ես արցունքներն աչքերիս դիմացա ցավին, քանի որ վստահ չէի, որ արցունքները ցավից էին: Մենք մի ամբողջ գիշեր միասին էինք, նա ամենանուրբն ու ամենակրքոտն էր, իսկ ես… չգիտեմ էլ, անփորձ, անհասկանալի:

Առավոտյան արթնացա` նա պառկել էր մեջքին, իսկ ես կծկված պառկել էի կողքին, գլուխս դրած ուժեղ ուսերին: Համբուրեցի նրան ու ասացի.

-Բարի լույս…

Նա քնկոտ աչքերը բացեց ու համբուրեց ինձ:

Մի քանի ժամից թռիչքս էր. պիտի գնայի տուն, պատրաստվեի: Նա ճանապարհեց ինձ մինչև տատիկիս տուն.

-Կհանդիպենք, չէ՞, -ասում էր:

-Խոստանում եմ…

-Սիրում եմ քեզ, գիժ…

-Իսկ ես քեզ եմ սիրում, — ասում էի ես…

Ինքնաթիռն ինձ հետ տարավ Ռուսաստան:

Մենք էլ երբեք չհանդիպեցինք. նա պարզապես անհետացավ: Ջնջեց իր տվյալները, անհետացավ, իսկ ես… Իսկ ես ոչինչ էլ չարեցի նրան գտնելու համար, որովհետև ամեն ինչ պարզ էր: Նա եղավ առաջին ու վերջին տղամարդը, ում հետ ես սիրով զբաղվեցի. մնացածի հետ պարզապես քնում եմ: Նա եղավ այն մեկը, ով բաժանեց կյանքս կուսությունից առաջ ու հետո: Նա ստեղծեց միային: Իսկ ես, ես պարզապես սիրում էի և մեղավոր էի սիրուս համար…

ը. (Պատմություն)

 
Մամուլի խոսնակ` ARMAN kOCHARYAN
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի խոսնակ» նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Loading...