Loading...

Ինչ է ուզում կինը սեքսի ժամանակ :)

 

Կանայք, անշուշտ, տարբեր են եւ նրանց ցանկություններն էլ են տարբեր, երբեմն` անկանխատեսելի: Սակայն սեքսի ժամանակ գեղեցիկ սեռի պահանջները գրեթե նույնն են: Ձեզ ենք ներկայացնում 10 ցանկություն, որոնց մասին նրանք չեն խոսում, բայց տենչում են:

11

 

Սեր

 

Անհիշելի ժամանակներից կնոջ համար սերն ու սեքսը համարվում են միասնական ստեղծագործություն: Անկախ տարիքից` բոլոր կանայք ուզում են սեռական հարաբերություն ունենալ սիրելի տղամարդու հետ: Սեքսում կնոջ համար մեծագույն խթանիչը հենց սերն է: Շշնջացեք, որ սիրում եք նրանք, ցանկանում ենք նրան. սա այն է, ինչ կինն ամենից շատ է ուզում լսել: 

Հիգիենա

Կանայք չեն հանդուրժում, անգամ զզվում են, երբ տղամարդը մաքուր չէ եւ չի հետեւում սեռական օրգանների մաքրությանը: Կանայք ամեն մանրուք նկատում են եւ եթե չեն խոսում հիգիենայի մասին, ապա այն պատճառով, որ չեն ցանկանում նեղացնել Ձեզ: Իսկ ահա այն տղամարդիկ, ովքեր օրալ սեքսի սիրահարներ են, պետք է հստակ գիտակցեն, որ սեռական օրգանները կատարյալ մաքուր պետք է լինեն:

11

 

Ռոմանտիկ դրսեւորումներ

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ռոմանտիկ դրսեւորումների մեծ սիրահար են: Այսպիսով, սեքսի ժամանակ մի քառատող նվիրեք նրան, համեմատեք նրա շուրթերի համար անմահական գինու հետ, ծաղկի թերթիկներով զարդարեք նրա մարմինը, ապա գուրգուրեք նրան: 

Հիացմունք

Գեղեցիկ սեռը կարիք ունի հիացմունքի: Նրանք ցանկանում են, որ ամեն պահ իրենցով հիանան եւ օծեն հաճոյախոսություններով: Հիացեք նրա կազմվածքով, նրա ճկունությամբ, քնքշելու կարողությամբ, եւ նա իսկապես երանություն կպարգեւի Ձեզ: Կանայք սիրում են ականջներով, դա միշտ պետք է հիշել:

11

 

Համարձակություն

Կանայք սիրում են համարձակ տղամարդկանց եւ համարձակ ցանկացած դրսեւորում: Համարձակ տղամարդիկ գրգռում եւ բորբոքում են կնոջ երեւակայությունը նախքան սեքսով զբաղվելը: Իսկ ահա սեքսում համարձակ քնքշանքները խելքահան կանեն ցանկացած կնոջ: 

Բազմազանություն

Ամեն անգամ նույն գործողություններն անելն, իհարկե, ձանձրալի է. հարկ է հնարամիտ լինել անկողնում: Առաջարկեք նորություններ փորձել` սեքսուալ խաղերը, կերպարները նույնպես տեղին կլինեն: Նախաձեռնող եղեք, մի սպասեք, գործեք:): 

«Ագրեսիվ» գործողություններ

Տղամարդու սեքսուալ ագրեսիվությունը գրգռում է կանանց: Նրանք զգում են տղամարդու տիրելու տենչն ու ավելի ակտիվ արձագանքում վերջինիս քայլերին: Ագրեսիվությունը կարող է դրսեւորվել թեթեւ կսմթոցով, կծոտելով, ձեռքերը կապելով: Որոշ կանայք խենթանում են, երբ սեքսի ժամանակ տղամարդիկ «կեղտոտ» բառեր են ասում նրանց, սակայն բառերի ընտրության հարցում զգույշ եղեք կամ այնպես այն արտասանեք, որ լսելուց կինն ավելի գրգռվի: Ագրեսիվության մասին խոսելիս ավելորդ չի լինի ավելացնել չափի զգացողության մասին:

11

 

Քնքշանք

Կանայք սիրում են երկար տեւող քնքշանքներ, շոյանքներ, մի խոսքով` երկար նախաբանը խոստումնալից պատմվածքի վերջ է ենթադրում: Կանայք զգացմունքային են եւ մշտապես պաշտպանված լինելու ցանկություն ունեն: Ջերմացրու նրան քո քնքշանքներով, գուրգուրանքներով, հպումներով եւ կարեւորը` մի շտապիր: 

Համառություն

Կանայք սիրում են, երբ իրենց համոզում են, եւ ահա այստեղ է, որ հարկավոր կլինի տղամարդու համառությունը: Սակայն համոզելու գործընթացը չպետք է սահմանափակվի միայն խոսքերով: Գործի դրեք շուրթերը, ձեռքերը, լեզուն, համբույրները` համեմելով համոզիչ խոսքերով: Կանայք սիրում են «չարչարել», այնպես որ, համառ եղեք եւ պատրաստ կրելու քաղցր չարչարանքները:):

11

 

Վարպետություն

Այո, կանայք ուզում են հմուտ կողակից ունենալ: Տղամարդը պետք է վարպետ լինի անկողնում, հստակ իմանա սեքսի արվեստի հերթականությունն ու կառուցվածքը: Ի վերջո, տղամարդն է որսորդը: 

Կարեւոր է իմանալ

Կանայք սիրում են ագահ տղամարդկանց. մի բավարարվիր ընդամենը մեկ անգամ դարպասը գրավելով:):

 
Մամուլի խոսնակ` ARMAN kOCHARYAN
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի խոսնակ» նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Loading...