Loading...

Կապ դ’Ագդ. ֆրանսիական գյուղ, որտեղ բոլոր բնակիչները մերկ են շրջում (Photo)

 

 
Ֆրանսիայի հարավում  գտնվում է մի գյուղ, որտեղ բնակիչները սովոր են մերկ շրջել, ու դա արգելված չէ օրենքով։ 
 
Կապ դ’Ագդը ֆրանսիական միակ գյուղն է, որտեղ մերկ շրջելը խրախուսվում է։ Արդեն 40 տարի է, ինչ գյուղի բնակիչներն ամեն տեղ մերկ են շրջում՝ սրճարաններում, տանը, լողափին, այգիներում։ Բնակիչները հավաստիացնում են, որ սա ոչ մի սեքսուալ ուղղվածություն չունի, ու նրանց որոշումը լրիվ այլ պատճառներ ունի։ 
 
 
1956թ.-ին Մարսելից մի փոքր հեռու գտնվող այս քաղաքը բաժանվեց երկու մասի՝ նուդիստական և ոչ նուդիստական։ Նուդիստական հատվածը գյուղի ընդամենը աննշան մասն էր կազմում, բայց արդյունքում մերկ շրջողները տարածվեցին ամբողջ գյուղով մեկ, ու ամառային սեզոնին նրանց թիվը կտրուկ աճում էր՝ կապված այցելուների ու զբոսաշրջիկների հետ։ 
 
 
Հետաքրքրական է, որ գյուղի բնակիչներին հաճախ անվանում են նատուրիստներ, սակայն պետք է տարբերել նուդիզմն ու նատուրիզմը։ Նատուրիզմի կողմնակիցները մերկանում են, քանի որ ուզում են ավելի մոտ գտնվել բնությանն ու ունեն իրենց գաղափարները, որոնք չեն ուզում կիսել ոչ մեկի հետ։ Նրանք վստահ են, որ մարդը միայն իր բնական վիճակով կարող է ավելի ձուլվել բնությանն ու մոլորակին։ Նուդիստները մերկանում են, որովհետև դա համարում են էսթետիկ, որովհետև վստահ են, որ մերկ մարդն ավելի գեղեցիկ է, ու պետք չէ ընկնել ձևականությունների հետևից։ 
 
 
Արդյունքում այս գյուղի համբավն այնքան տարածվեց, որ այն գնալով դարձավ զբոսաշրջության կենտրոն։ Մուտքն այստեղ վճարովի է ու կարող է արժենալ 15 եվրո և ավելի մեկ անձի համար։ Զբոսաշրջիկների պակաս գյուղը երբեք չի ունենում։ Բոլոր լողափերին կարելի է տեսնել պաստառներ, որոնք ցույց են տալիս, որ հագուստով գյուղում շրջելը չի խրախուսվում, սակայն եթե զբոսաշրջիկն իրեն հարմար չի զգում մինչև վերջ մերկանալով՝ նա կարող է նաև շրջել իր հագուստով, ու նրան ոչ ոք բռնի կերպով չի հանվեցնի։ 
 
Ցավոք, գյուղում եղել են նաև բռնության միջադեպեր։ Շատ են եղել դեպքեր, երբ սեքսուալ հակումներով տարբեր մարդիկ կարողացել են հայտնվել գյուղում ու բռնության փորձեր են արել, սակայն մեծա ասամբ զբոսաշրջիկները վստահեցնում են, որ գյուղն ապահով է ու խաղաղ հանգստի համար։ 
 
 
 
Loading...