Loading...

Ռուսաստանում հայրն անզգուշությամբ սպանել է փոքրիկ դստերը, մինչ նրա մայրը ծննդատանն է եղել

 

Ads by Digisales.

Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում ալկոհոլային ազդեցության տակ գտնվող բնակիչն անփութությամբ սպանել է իր 1.5 տարեկան աղջկան: Ինչպես է հայտնում է РИА Новости-ն՝ հղումա նելով ՌԴ Քննչական կոմիտեին, երեխայի մայրն այդ ժամանակ ծննդատանն է գտնվել:

 

Նրա 29-ամյա ամուսինն ընկերներին իր տուն է հրավիրել: Խնջույքից հետո նա քնել է գետնին: Առավոտյան արթնանալով իր կողքին հայտնաբերել է աղջկան, որը կյանքի նշաններ ցույց չէր տալիս:

Փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով՝ կրծքավանդակին և որովայնին ստացած ճնշման պատճառով:

Կասկածյալին ձերբակալել են: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անզգուշությամբ մահ պատճառելու» մասին հոդվածով: Կատարվածի բոլոր հանգամանքները պարզվում են:

 
 
Loading...