Loading...

Մենք Սերենայի հետ ուզում ենք Օլիմպիային Հայաստան բերել



Ալեքսիս Օհանյանի եւ թենիսի աստղ Սերենա Ուիլյամսի դուստր Օլիմպիան մի քանի հայերեն բառ գիտի։ Այս մասին, Երեւանում զրուցելով լրագրողների հետ, ասաց  Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը Հայաստան է ժամանել մասնակցելու WCIT 2019-ին։

«Շնորհակալ եմ-ը դրանցից մեկն է։ Ես ափսոսում եմ, որ հայերեն չեմ սովորել, երբ մածացա»,- ասաց Ալեքսիս Օհանյանը։

 

Այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Հայաստան բերել իր ընտանիքին, նա հիշեցրեց կնոջ ծանրաբեռնվածության մասին։ «Սակայն մենք հաստատ ուզում ենք, երբ Օլիմպիան բավական մեծ լինի, որ հասկանա ամեն ինչ։ Այդ պատճառով հետագա մի քանի տարիների ընթացքում մենք կբերենք նրան»,- հավելեց նա։

 
Loading...