Loading...

Արմեն Սարգսյանը «ազգային աղետ» է որակել ձմերուկի համով պոնչիկները

 
 
 

ԵՐԵՎԱՆ — Հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահը հրատապ այցով ժամանել է ՀՀ կենտրոնական պոնչիկանոց, որտեղ սուր քննադատությամբ է հանդես եկել երկրում ստեղծված վիճակի մասին։

«Ապշած եմ Հայաստանում ստեղծված քաոսից՝ ձմերուկի պոնչիկները այլևս նախկինը չեն, կակավոն սովորականից դառն է, իսկ Արտաշի շաուրմայի միսը ոնց-որ կոկորդիլոսի ֆերմայի տիրոջ քթի միջնապատից լինի..», — ամփոփել է Նախագահը։

Նախագահը կոչ է արել երկրում ստեղծավ կուլինարային վիճակի կապակցությամբ հրատապ լսումներ կազմակերպել ԱԺ-ում։ Առանց իրեն։ Զուտ ոլորտի մասնագետների հետ։

Նախագահը խոստացել է հետայսու ևս անխնա անդրադառնալ երկրի բոլոր հրատապ խնդիրներին՝ ակնարկելով, որ շուտով կխոսի նաև Սիսթեմ Օֆ Ը Դաուն խմբի գալիք հյուրախաղերի մասին։

armcomedy.com

Loading...