Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Առավել մտերմանալ սեքսից հետո…

Պարզվում է, որ իրականում զույգին ամուր կապում են ոչ թե սեքսին նախորդող, այլ հաջորդող գործողությունները: Փաստորեն, դու կարող ես ոչ միայն հաճույք ստանալ, այլև առավել ամրապնդել ձեր հարաբերությունները: Իսկ թե ինչպես, կհուշի Cosmo-ն…

Ըստ` Մինա Ազոդի

Մի պահ մտածիր` սովորաբար դու և զուգընկերդ ինչ եք անում սեքսից հետո` քնո՞ւմ եք, ուտո՞ւմ, թե՞ «թերթում» հեռուստացույցի ալիքները: Այնքան էլ ռոմանտիկ չի հնչում, հատկապես եթե հաշվի առնենք, որ սեքսին հաջորդող մի քանի ժամը ամենանպաստավորն են`ամրացնելու ձեր հարաբերությունները: «Օրգազմի հասնելիս արտադրվում են հատուկ հորմոններ, որոնք կապվածության ավելի մեծ զգացում են առաջացնում ձեզ մոտ,- ասում է սեքսոլոգ, պրոֆեսոր Ռեյչըլ Ռոսը:- Օգտվիր դրանից՝ այդ զգացումը երկարաձգելուն ուղղված քայլեր կատարելով»:

Սակայն սա չի նշանակում, որ պետք է վարես երկարաշունչ զրույցներ կամ հայացքդ սևեռես դիմացինիդ աչքերին. փոքր ժեստերը կարող են տալ ավելի մեծ արդյունք: Արժե հետևել մեր խորհուրդներին այս գիշեր:

■ Եթե քաղցած ես, զսպիր պիցցա պատվիրելու ցանկությունդ և փոխարենը մի շիշ կարմիր գինի բացիր՝ պանրով համտեսելու համար: Դա կերկարաձգի ձեր հուզական հոգեվիճակը, իսկ գինու մեջ առկա հակաօքսիդանտները կավելացնեն արյան հոսքը՝ հանգստացնելով երկուսիդ:

■ Սեքսին հաջորդող սովորական լոգանքը մի փոքր ճոխացրեք՝ մեկդ մյուսի պարանոցը մերսելով: Կապվածություն առաջացնող օքսիտոցին և պրոլակտին հորմոնները, որոնք արտադրվում են օրգազմի հասնելիս, խթանվում են նաև հպումներից. հետևաբար, մերսումն ավելի կմերձեցնի ձեզ:

■ Նախքան «գործի անցնելն» անջատեք մոտակայքում գտնվող ցանկացած սարք՝ բջջային հեռախոս, լափթոփ, հեռուստացույց. այդպիսով՝ սեռական մերձեցումից հետո դուք «միացած» կլինեք միայն միմյանց, այլ ոչ թե Facebook-ի թարմացվող նորություններին կամ վերջին լուրերին:

■ Գործողությունն ավարտելուց հետո, փոխանակ կողքի շուռ գալու, ոտքդ անցկացրու նրա ոտքի վրայով և ձեռքերդ դիր նրա կրծքին. դա կերկարաձգի ձեր կապվածությունը, և միևնույն ժամանակ դուք մեկդ մյուսին մեջքով շրջված չեք լինի:

■ Մոմեր վառեք: Սեռական ակտից հետո (ոչ թե՝ առաջ) վառեք մի քանի մոմ, և մթնոլորտը վայրկենապես կդառնա ավելի ռոմանտիկ:

■ Ինտիմ հարաբերությունից հետո աշխատիր մնալ նրա հետ: Եթե ստիպված ես վայրկյան առաջ հեռանալ` ընկերուհուդ հետ ճաշելու կամ ֆիթնեսի քո պարտադիր պարապմունքին գնալու նպատակով, ապա դա կարող է ամբողջությամբ «սպանել» ստեղծված տրամադրությունը: Փոխիր հանդիպումներիդ ժամերը, և միասին վայելեք ևս մեկ-երկու ժամ՝ անկողնում պարզապես ծուլորեն թավալ գալով:

■ Միացրու ռոմանտիկ երաժշտություն: Ընտրիր այնպիսի մեղեդիներ, որոնք ձեզ կհիշեցնեն միասին ապրած հաճելի պահերը: Այդ երգերը միասին լսելն արդեն իսկ բավական է, որ դուք ձեզ ավելի մտերիմ զգաք` նույնիսկ առանց որևէ բառ փոխանակելու:

■ «Թարս ստրիպտիզ» կազմակերպեք միմյանց համար: Դանդաղորեն կոճկիր նրա վերնաշապիկը և թույլ տուր, որ նա էլ բարձրացնի քո զգեստի շղթան: Միմյանց «hագցնելը» չափազանց ինտիմ պրոցես է. դա զուգորդվում է զուգընկերոջը դուր գալու առաջնային բնազդի հետ:

Աղբյուրը՝ սեռական թերապևտ Էրիկ Գարիսոն, «Ինչպես վարպետանալ տարբեր դիրքերով սեքսի հարցում», սեքսոլոգ, պրոֆեսոր Ռեյչըլ Ռոս

cosmo.am

Loading...