Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Ֆրանսիայի դեմ խաղից առաջ Ալբանիայի համար սխալ հիմն են միացրել, իսկ ներողություն խնդրել են Հայաստանից (տեսանյութ)

 
 
 

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի Ֆրանսիա – Ալբանիա հանդիպման մեկնարկը տրվել է մի քանի րոպե ուշացումով։ Ալբանիայի հիմնի փոխարեն հնչել է այլ երաժշտություն։ Ալբանացի ֆուտբոլիստները հրաժարվել են սկսել խաղը, մինչեւ չհնչի իրենց ազգային հիմնը։

«Ստադ դը Ֆրանսի» հաղորդավարը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար, սակայն Ալբանիայի փոխարեն ներողությունը հասցեագրել է Հայաստանին, գրում է francefootball-ը։ Խաղն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով՝ 4:1 հաշվով:

Loading...