Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Մոսկովյան լուսանկարչական մրցույթում հաղթող է ճանաչվել «հայկական» լուսանկարը

 
 
 

Մոսկվայի քաղաքաշինության ռազմավարության վարչությունն ամփոփել է «Планета Москва-2019» բաց լուսանկարչական մրցույթի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, վարչության պաշտոնական ֆեյսբուքյան էջում անցկացված քվեարկության արդյունքներով՝ լավագույնն է ճանաչվել Աշոտ Գրիգորյանի «Թևավոր ճոճանակներ» լուսնակարը, որը 262 «լայք» է հավաքել:

Վարչության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ մրցույթին այս տարի, ընդհանուր առմամբ, 3759 աշխատանք է ներկայացվել: Ֆեյսբուքյան էջում քվեարկության ներկայացվել է 200 գործ, որոնք ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին:

Loading...