Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Բիթքոինի արժեքը ավելի քան 15 տոկոսով բարձրացել է

Երեքշաբթի առավոտյան խոշոր խաղացողների շուկա վերադառնալու ֆոնին բիթքոինի արժեքը բարձրանում է ավելի քան 15 տոկոսով, վկայում են սակարկությունների տվյալները եւ փորձագետների մեկնաբանությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CoinMarketCap պորտալի տվյալները:

Պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվվում է ավելի քան 20 բորսաներով, 09:27-ի դրությամբ բիթքոինը թանկացել էր 16.68 տոկոսով՝ մինչեւ 4817 դոլար: Կրիպտոարժույթների սակարկությունների ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն աճել է 15.94 տոկոսով՝ մինչեւ 4793 դոլար:


Այլ հայտնի կրիպտոարժույթների արժեքը նույնպես աճում է.Ethereum՝ — 7,11 տոկոսով՝ մինչեւ 152,46 դոլար, Ripple՝ 8,24 տոկոսով, մինչեւ 0,3363 դոլար, Bitcoin Cash՝ 9,75 տոկոսով, մինչեւ 185,17 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ շուկայի կապիտալիզացիան տվյալ պահին 163.242 դոլար է: Բիթքոինին բաժին է հասնում կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 52 տոկոսը:

Loading...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *